Լրատվություն
Շնորհավորական
18
11, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեվիչսին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկեվիչսին Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ներկայիս դրական դինամիկան և ոլորտային համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։
Պատրաստակամ ենք հետագայում ևս քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով հարստացնելու համար»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: