02
09, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի նախագահ Տո Լամին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ, Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Գոհունակությամբ պետք է արձանագրել, որ Հայաստանի և Վիետնամի միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ, որոնք համագործակցության ընդլայնման նոր հեռանկարների համար լավ հիմք են։

Համոզված եմ, որ հետագայում առավել կխորացնենք արդյունավետ գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ