23
06, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին Ազգային տոնի կապակցությամբ։

«Բարձր եմ գնահատում Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված սերտ հարաբերությունները:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կխորացնենք մեր երկրների գործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների» - մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ