Լրատվություն
Շնորհավորական
12
06, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք զարգացել են դարերի ընթացքում, ամուր հիմք են հայ-ռուսական համագործակցության և միջպետական կապերի ընդլայնման համար:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն և բարեկեցություն, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: