Լրատվություն
Շնորհավորական
10
06, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նորընտիր նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հալլա Թոմասդոտիրին՝ Իսլանդիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում ասվում է. «Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Իսլանդիան կշարունակի բարգավաճել և զարգանալ։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իսլանդական բարեկամական կապերն առավել կամրապնդվեն և կընդլայնվեն` ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»: