04
02, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի նախագահ Ռանիլ Վիքրեմեսինգհեին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Ռանիլ Վիքրեմեսինգհեին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների ընդլայնումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի իրացնել երկու երկրների միջև առկա փոխգործակցության ներուժը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ