01
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսին Ռումինիայի ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Վստահ եմ, որ Հայաստանի և Ռումինիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության, քաղաքակրթական և ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ առավել կզարգանան՝ նպաստելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնմանն ու հետագա ամրապնդմանը։

Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի տրամադրած մարդասիրական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Լիահույս եմ, որ Ռումինիան կշարունակի իր ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, հատկապես Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։

 

← Վերադառնալ