Լրատվություն
Շնորհավորական
12
06, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների նախագահ Ռոմուալդես Մարկոս Կրտսերին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա 125-ամյակի կապակցությամբ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ֆիլիպինների միջև բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել փոխադարձ հարգանքի և վստահության վրա, իսկ երկկողմ կապերի հետագա զարգացման համար առկա են անհրաժեշտ նախադրյալներ:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»: