Շնորհավորական
Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Վրաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:
Կցանկանայի օգտագործելով այս հնարավորությունն ընդգծել, որ այս տարին հատկապես կարևոր է մեր երկրների հարաբերությունների համար, քանի որ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Վրաստանն ու Հայաստանը՝ որպես ինքնիշխան երկրներ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել ոչ վաղ անցյալում, սակայն նրանք մշտապես կապված են եղել պատմությամբ, մշակույթով և միշտ առանձնացել են իրենց բարեկամական և բարիդրացիական ոգով:
Այսօր մեր երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են: Սա ակնհայտորեն վկայում են վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի այցերը:
Հուսով եմ, որ մենք մի շարք կարևոր քայլեր կձեռնարկենք մեր երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար:
Վստահ եմ, որ ապագայում Վրաստանի և Հայաստանի երկկողմ կապերն էլ ավելի կսերտանան և կամրապնդեն պատմական սերտ հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»: