Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին:
Ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում, մեր երկու երկրները ձևավորել են ջերմ հարաբերություններ, զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր:
Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքը, որը զգալի դերակատարում ունի Ուրուգվայի հասարակական-քաղաքակական կյանքի բոլոր ասպարեզներում, ևս կարևոր խթան է մեր միջպետական փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: