25
03, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Գոհունակությամբ պետք է փաստել, որ հայ-հունական հարաբերությունների հիմքում մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամական կապերն են, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում։

Հայաստանը և Հունաստանը մշտապես հանձնառու են ընդլայնելու և խորացնելու փոխշահավետ գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը հետագայում առավել կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների»: 

← Վերադառնալ