25
09, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Կանադան մեծապես կարևորում է սերտ բարեկամությունը Հայաստանի հետ և աջակցում է ջանքերին՝ խթանելու տնտեսական աճը, պայքարելու կոռուպցիայի բոլոր դրսևորումների դեմ, պաշտպանելու մարդու իրավունքները և ուժեղացնելու ժողովրդավարական ինստիտուտները: Մեր երկար տարիների կապերը, որոնք կան մեր ժողովուրդների միջև, և որոնք ավելի են ամրապնդվում հայկական ծագում ունեցող տասնյակ հազարավոր կանադացիների շնորհիվ, մեր հասարակությունները կապող կարևոր կամուրջ են: Ակնկալում ենք համագործակցել ընդհանուր առաջնահերթությունների լայն շրջանակում և ուսումնասիրել հավելյալ հնարավորություններ համագործակցելու բազմակողմ ինստիտուտներում»: 

← Վերադառնալ