22
09, 2021

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Մարտահրավերներով լի այս ժամանակները մեզ ևս մեկ անգամ հիշեցրին, թե որքան կարևոր է յուրաքանչյուր երկրի ներդրումը մեր համաշխարհային բարեկեցության գործում:

Աշխատելով միասին՝ հաղթահարելու կորոնավիրուսի համավարակը, մենք պետք է օգտագործենք վերականգնման այս շրջանը՝ կառուցելու ավելի տոկուն, կայուն և արդար հասարակություն: Մենք նաև պետք է համարձակ քայլեր ձեռնարկենք կլիմայական հրատապ հարցերը կարգավորելու և Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

Ազգային օրվա առթիվ ես լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կօգնի ուժեղացնելու Միավորված ազգերի կազմակերպությունն ու կառուցելու ավելի լավ և խաղաղ աշխարհ բոլորիս համար»:

 

← Վերադառնալ