Լրատվություն
Շնորհավորական
21
09, 2021
Շվեյցարիան շարունակում է մնալ Հայաստանում բարեփոխումների գործընթացի հուսալի գործընկերը. Գի Պարմելանը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելանը:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Դաշնային խորհրդի և Շվեյցարիայի ժողովրդի անունից Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ։
Այս կարևոր հոբելյանը մեզ հիշեցնում է, որ մեր երկու երկրների միջև վստահության վրա հիմնված լավ հարաբերություններն օգնում են մեզ միասին դիմակայելու միջազգային մարտահրավերներին։ Այս համատեքստում Շվեյցարիան շարունակում է մնալ Հայաստանում բարեփոխումների գործընթացի հուսալի գործընկերը:
Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղ ու բարեկեցիկ ապագա»։