21
09, 2021

Դաշնակցային ոգով հարաբերությունների զարգացումը բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից. նախագահ Սարգսյանին շնորհավորել է ՌԴ նախագահ Պուտինը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա: Դաշնակցային ոգով հարաբերությունների հետագա զարգացումն, անկասկած, բխում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերից:

Համոզված եմ, որ անցյալ տարվա վերջին և այս տարվա տարեսկզբին բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնությունների հետևողական իրականացումը երկարաժամկետ խաղաղության և կայունության երաշխիք է ամբողջ Անդրկովկասի համար:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Արմեն Վարդանի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ձեր հայրենակիցներին՝ բարօրություն և բարգավաճում»: 

← Վերադառնալ