02
09, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վիետնամի նախագահին երկրի Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգուեն Սուան Ֆուկին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի և Վիետնամի միջև տարիների ընթացքում ձևավորվել են ջերմ հարաբերություններ, իսկ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում առկա է փոխշահավետ համագործակցություն։

Հայաստանը պատրաստակամ է համալրելու Վիետնամի հետ գործակցությունը նոր ծրագրերով և նախաձեռնություններով՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

← Վերադառնալ