12
06, 2021

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացումը. նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը իր ուղերձում մասնավորապես նշել է.

«Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացումը և ամրապնդումը: Մենք պատրաստակամ ենք քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր գաղափարներով և նախաձեռնություններով համալրելու ուղղությամբ։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կխորացնենք փոխգործակցությունը երկու երկրների միջև՝ ի շահ մեր ժողովուրդների»։ 

← Վերադառնալ