20
12, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ


Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Անցնող տարին հոբելյանական էր ազգային անվտանգության մարմինների համար: 95 տարի առաջ՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումից հետո ձևավորվեցին հետախուզության և հակահետախուզության մարմինները:

Տասնամյակների ընթացքում անվտանգության մարմիններն անցել են լրջագույն փորձությունների միջով, թրծվել են տեսանելի և անտեսանելի ճակատներում, ձևավորել են ավանդույթներ և կուտակել անգնահատելի փորձ: Մեծ է ձեր ավանդը մեր պետության և հասարակության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում:

Այսօր առկա են մասնագիտական առաջընթացի և ձեր աշխատանքը կատարելագործելու բոլոր նախադրյալները: Համոզված եմ, որ այսուհետ ևս դուք պատվով և մասնագիտական բազմակողմանի կարողություններով շարունակելու եք ձեզ վստահված առաքելությունը: Արդի աշխարհի և մեր տարածաշրջանի նոր իրողություններն ու մարտահրավերները պետք է ունենան համարժեք արձագանք:

Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,

Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, մտքի ու բազկի կորով և նոր ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և պետության:

 

← Վերադառնալ