Լրատվություն
Շնորհավորական
26
05, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Տատրյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ ճանաչված գիտնական, պատմաբան, Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, պրոֆեսոր Վահագն Տատրյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Տատրյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք մեր ժամանակների մեծագույն հայ գիտնականներից եք, ում գիտական գործունեությունն ու աշխատանքներն ունեն մեծ հասարակական-քաղաքական հնչեղություն: Ձեր ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողականությանը փաստարկված ու ծանրակշիռ հակահարվածներ հասցնելու գործում շարունակաբար տալիս է իր տեսանելի արդյունքը: Այն մեծ ներդրում է ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարում, որտեղ Հայաստանը ստանձնել և մշտապես պահպանելու է առաջամարտիկի իր դերը:
Հայրենիքում գիտեն, սիրում ու գնահատում են Ձեզ՝ որպես մարդու, ով իր կյանքն ու գործը նվիրել է իր ժողովրդի արդար դատի պաշտպանությանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար ու բեղմնավոր տարիներ»: