Լրատվություն
Շնորհավորական
24
08, 2010
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի ազգային տոնի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
“Հարգելի Վիկտոր Ֆյոդորի,
Ուկրաինայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ իրականացվող` պետականաշինության, տնտեսության եւ սոցիալական ոլորտների վերակազմավորման, միջազգային ասպարեզում երկրի դիրքերի հետագա ամրապնդման ուղեգիծը ծառայում է ուկրաինացի ժողովրդի երկարաժամկետ շահերին, Ուկրաինայի առաջընթաց եւ դինամիկ զարգացմանը:
Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ այսօր մեր ժողովուրդների միջեւ բարեկամական ամուր կապերի վրա հիմված հայ-ուկրաինական հարաբերություններում նկատվում է դրական տեղաշարժ, որն ունակ է ապահովել միջպետական կապերի հետագա խորացումը` հիմնված փոխադարձ աջակցության եւ հետաքրքրությունների վրա:
Վստահ եմ, որ մեր միջեւ ձեւավորված վստահելի երկխոսությունն ու փոխըմբռնումը կնպաստեն երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը, տնտեսական գործընկերության զարգացմանը, մեր երկրների միջեւ հումանիտար եւ միջմարզային կապերի ընդլայնմանը:
Հարգելի Վիկտոր Ֆյոդորի,
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, Ուկրաինայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն եւ բարգավաճում”: