Լրատվություն
Շնորհավորական
12
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային
2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:
Ուղերձում ասված է.
“Մեծարգո պարոն Նախագահ,
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ:
Հայաստանը մեծապես ողջունում է աշխարհում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը: Ձեր նախագահության առաջին իսկ օրերից Դուք հանձն եք առել իրականացնել մի շարք կարեւոր եւ համարձակ նախաձեռնություններ, մասնավորապես մի շարք երկարատեւ հակամարտությունների կարգավորման եւ տարբեր ուժերի հետ քաղաքական երկխոսության ծավալման ուղղությամբ:
Մենք վստահ ենք, որ այսօր աշխարհում գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները եւ հակասությունները կարող են եւ պետք է լուծվեն հենց երկխոսության ճանապարհով, քանզի միայն երկխոսությամբ ձեռք բերված լուծումներն են բավարարում բոլոր կողմերին եւ դառնում կայուն ու հարատեւ:
Մենք կարեւորում եւ գնահատում ենք նաեւ ԱՄՆ-ի, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի, կառուցողական գործունեությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի եւ, մասնավորապես, Ձեր եւ պետքարտուղար Քլինթոնի ցուցաբերած հետեւողական աջակցության համար, որը Դուք եւս մեկ անգամ անձամբ վերահաստատեցիք ԱՄՆ-ի հայկական համայնքների հետ իմ հանդիպումների ընթացքում կայացած մեր հեռախոսազրույցի ըն-թացքում: Վստահ եմ, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների վճռական աջակցության անհնարին էր լինելու արդյունավետ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր գործունեության մեջ` հանուն համամարդկային արժեքների հաղթանակի եւ համաշխարհային կայունության ու անվտանգության հաստատման:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը”: