23
08, 2008

Նախագահ Սերժ Սարգսըանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց պատմական հռչակագիր, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը բռնում է անկախության, հայոց պետականության վերականգնման ուղին։ Այսպիսով, ազդարարվեց ողջ աշխարհին, որ այսուհետ ինքներս ենք տեր կանգնելու մեր ճակատագրին եւ ստանձնելու պատասխանատվություն Հայաստանի ժողովրդի, համայն հայության եւ միջազգային հանրության առջեւ։

Սա կամարտահայտումն էր մի ժողովրդի, որ ոտքի էր կանգնել վճռականորեն պաշտպանելու իր մարդկային ու ազգային արժանապատվությունը Արցախում, Հայաստանում եւ ամենուրեք, որտեղ հայ կա։ Սա առաջին իրավական փաստաթուղթն էր, որով մենք, որպես քաղաքական միավոր, վերադարձանք ազգերի միջազգային ընտանիք։

Շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական տարեդարձի կապակցությամբ. տարեդարձ, որը մեկ անգամ եւս ստիպում է իմաստավորելու մեր անցած ուղին եւ միավորվելու մեր երկրի վերելքի �աղափարի շուրջ:

← Վերադառնալ