Լրատվություն
Ցավակցական
17
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին:
«Ցավով տեղեկացա Իրաքի առևտրային կենտրոններից մեկում բռնկված խոշոր հրդեհի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ:
Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»,-ասվում է հեռագրում: