16
08, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցութեան (AMAA) գործադիր տնօրեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասվում է. «Խորը վշտով տեղեկացա ազգային գործիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանի մահվան մասին:

Անուրանալի է Զավեն Խանջյանի ավանդը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման, Ցեղասպանության ճանաչման գործում։ Իր գործունեության ընթացքում Զավեն Խանջյանն արժանացել է ամենաբարձր պարգևների, նա վաստակել է աշխարհասփյուռ հայության և մասնավորապես ամերիկահայության միարժեք հարգանքն ու ակնածանքը։

Ցավակցում եմ հայ ավետարանական ողջ համայնքին և զորակցությունս եմ հայտնում Զավեն Խանջյանի ընտանիքին»։

← Վերադառնալ