23
03, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հեռագրում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։

Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է։

Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։ 

← Վերադառնալ