Լրատվություն
Ցավակցական
13
12, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ.
«Մեծ ցավով տեղեկացա պետական, քաղաքական գործիչ, ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին:
Անուրանալի է Բաբկեն Արարքցյանի ավանդն ու ներդրումը մեր պետականության ու քաղաքական մտքի կայացման գործում: Նա հազվագյուտ սկզբունքային գործիչ էր, որի համար հանրային-պետական շահը գերակա էր ցանկացած այլ գաղափարի կամ իրողության:
Բաբկեն Արարքցյանի քաղաքական, հասարակական, գիտամանկավարժական գործունեությունը քաղաքացիական համարձակության, պետական մտածողության ու պատասխանատվության բարձր գիտակցության վառ օրինակ է ցանկացած քաղաքական գործչի և քաղաքացու համար:
Խորապես ցավակցում եմ Բաբկեն Արարքցյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին»: