19
01, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Տորոնտոյի Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Ռոջեր Սմիթի ընտանիքին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Տորոնտոյի Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Ռոջեր Սմիթի ընտանիքին:

Ուղերձում ասվում է.

«Ցավով տեղեկացա Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադիր անդամ, ականավոր ցեղասպանագետ և հայ ժողովրդի մեծ բարեկամ Ռոջեր Սմիթի մահվան մասին:

Անգնահատելի է Ռոջեր Սմիթի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Զորյան ինստիտուտի Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների ծրագրի կայացման ու բազմաթիվ երիտասարդ ցեղասպանագետների կրթության գործում:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2008 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահը պրոֆեսոր Սմիթին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:

Իր երկարամյա գործունեության ընթացքում Ռոջեր Սմիթը ստեղծեց հարուստ գիտական ժառանգությունը, որը բազում սերունդների համար ուղենշային կլինի:

Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Սմիթների ընտանիքին, Զորյան ինստիտուտի անձնակազմին և Ռոջեր Սմիթի ուսանողներին»:

 

← Վերադառնալ