02
12, 2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի 5-րդ նախագահ Ցզյան Ցզեմինի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Նախագահ Ցզյան Ցզեմինի առաջնորդության տարիներին Չինաստանը նշանակալի առաջընթաց արձանագրեց ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում: Վստահ եմ, որ նրա բարի անունն ու լուսավոր հիշատակը միշտ վառ կմնան բոլորի սրտերում:

Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին, նախագահի ընտանիքին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն և համբերություն»:

 

 

← Վերադառնալ