30
08, 2021

Տարիել Բարսեղյանի համար առաջնային էին սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը, հարգանքն ու լայնախոհությունը. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի իրավաբանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի իրավաբան, պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախկին նախագահ, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ և իր խորին ցավակցությունները հայտնել նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու սաներին:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Տարիել Բարսեղյանը նշանակալի վաստակ և ներդրում է ունեցել Հայաստանի պետական իրավական համակարգի, իրավագիտության, իրավակիրառ պրակտիկայի զարգացման մեջ: Անգնահատելի է Տարիել Բարսեղյանի ծանրակշիռ ավանդը նաև բարձրակարգ իրավաբանական կադրերի պատրաստման գործում: Ջերմությամբ եմ հիշում մեր համատեղ դասախոսական աշխատանքի տարիները Երևանի պետական համալսարանում

Որպես աշխատանքային գործունեության և մարդկային փոխհարաբերությունների ուղենիշներ՝ Տարիել Բարսեղյանի համար առաջնային էին սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը, հարգանքն ու լայնախոհությունը. մարդկային այս բարձր որակներն էր պատգամում իր ուսանողներին ու սաներին, ընկերներին ու գործընկերներին»։

 

← Վերադառնալ