04
06, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի նախագահ Ջիմմի Մորալեսին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալեսին՝ բնական աղետի ողբերգական հետևանքների հետ կապված:

«Խորապես ցնցված եմ Գվատեմալան պատուհասած «Ֆուեգո» հրաբխի ժայթքման աղետալի հետևանքներից, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Գվատեմալայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարելու այս արհավիրքի հետևանքները:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Գվատեմալայի ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է հեռագրում:
 

← Վերադառնալ