26
05, 2014

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալիսիա Կիրակոսյանի մահվան կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: Բանաստեղծուհու ընտանիքին հղված հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծ ցավով տեղեկացա անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մահվան մասին:

Թեև Ալիսիան ծնվել և ապրել է Հայաստանից հեռու, սակայն իր հրաշալի բանաստեղծություններով լայնորեն սիրված ու ճանաչված էր հայրենիքում: Նրա զգացմունքային և փիլիսոփայական խորքերով բանաստեղծությունները տարիներ շարունակ հնչել են ոչ միայն Հայաստանի բեմահարթակներից, այլև պարզ ու հասարակ մարդկանց շուրթերից:

Ծանր է, անշուշտ, բանաստեղծուհու կորուստը, սակայն նրա քնարերգությունը մշտապես կմնա որպես իր անմահության վկայագիր:

Խորապես ցավակցում և կիսում եմ Ալիսիայի հարազատների, մտերիմների ու բազմահազար ընթերցողների վիշտը»:


 

← Վերադառնալ