Լրատվություն
Ցավակցական
13
08, 2012
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Խորը ցավով տեղեկացա Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ հանդիսացավ:
Անկեղծ վշտակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաև ի դեմս Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ողջ ժողովրդին:
Այս ծանր պահին մենք իրանցի ժողովրդի հետ ենք և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն ողբերգության հետևանքների հաղթահարման համար»: