Լրատվություն
Ցավակցական
26
11, 2010
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Անանդ Սաթյանանդին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Անանդ Սաթյանանդին` երկրի հանքահորերից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով տասնյակ լեռնագործների զոհվելու կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Նոր Զելանդիայի հանքահորերից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով տասնյակ լեռնագործների զոհվելու մասին:
Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Նոր Զելանդիայի ժողովրդին: Այս դժվարին պահը հաղթահարելու համար մաղթում եմ Ձեզ համբերություն, ուժ ու կորով:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: