Լրատվություն
Ցավակցական
10
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմորովսկուն
Հեռագրում ասված է.
“Ձերդ Գերազանցություն,
Խորապես ցնցված եմ այսօր առավոտյան տեղի ունեցած ավիավթարից, որի հետեւանքով զոհվեցին Լեհաստանի Հանրապետության Նախագահը, նրա տիկինը, պատգամավորներ, լեհ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ լեհ ժողովրդի բազմաթիվ արժանավոր զավակներ:
Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ ողջ լեհ ժողովրդին:
Կիսելով Ձեր եւ Լեհաստանի ժողովրդի վիշտն ու ցավը` մաղթում եմ շուտափույթ ապաքինում ձեր երկիրը պատուհասած այս դաժան փորձությունից, իսկ զոհերի հարազատներին ու մերձավորներին՝ տոկունություն եւ ոգու արիություն։
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Կոմորովսկի, խորին հարգանքներիս հավաստիքը”: