Լրատվություն
Ցավակցական
02
05, 2009
Անվանի նկարչուհի Գայանե Խաչատրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել
Նախագահ Սերժ Սարգսյանն անվանի նկարչուհի Գայանե Խաչատրյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել:
Ուղերձում ասված է.
"Հայ կերպարվեստը ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ անվանի նկարչուհի, երազային գույների ու հեքիաթային կերպարների վարպետ Գայանե Խաչատրյանը:
Փարաջանովից հետո հենց նա դարձավ թիֆլիսահայ համայնքի յուրօրինակ խորհրդանիշը, ում անունը վաղուց դուրս է եկել երկրի և ազգային պատկանելության սահմաններից: Նրա արվեստը իրապես ուղղորդում և լուսավոր կերպարներով մեզ տանում է դեպի լավատեսության մաքուր հորիզոններ:
Ավաղ, Վենետիկի աշխարհահռչակ բիենալեում նախատեսվող այս տարվա նրա անհատական խոշոր ցուցահանդեսն այլևս կկայանա առանց Գայանե Խաչատրյանի:
Խորապես ցավակցում եմ մեծ նկարչուհու հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին: Մխիթարվենք նրանով, որ արվեստագետը մահկանացու է, իսկ նրա ստեղծածը` անմահ":