14
08, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

Ուղերձում ասված է.

«Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետեւանքով տեղ գտած բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Խնդրում եմ անկեղծ վշտակցության եւ զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին:

Հարեւան Վրաստանում մենք ցանկանում ենք խաղաղության եւ կայունության շուտափույթ վերականգնում, ինչը տարածաշրջանային անվտանգության կարեւոր բաղադրիչ է:

Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել տուժածներին եւ օպերատիվ կարգով լուծել առաջացող խնդիրները»:

← Վերադառնալ