14
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին

album picture
Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ բարեկամ չին ժողովրդին` Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ:

Կիսում ենք զոհվածների ընտանիքների եւ հարազատների խոր վիշտը եւ մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին:

Վստահ եմ, որ չին ժողովուրդը բավարար ներուժ կգտնի շատ արագ վերականգնելու ողբերգական աղետի հասցրած բարոյական եւ նյութական վնասները:

Հաշվի առնելով Հայաստանի փորձը երկրաշարժի հետեւանքների վերացման գործում՝ հայտնում եմ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը»:

← Վերադառնալ