Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Նախագահ
Օրագիր
Նախագահ
ՀՀ Սահմանադրություն
Հանրապետության նախագահի լիազորություններ
Նախագահական իշխանության խորհրդանշան
Նախագահի նստավայրը
Պատմություն
Լուսանկարներ
Ցուցասրահ
ՀՀ նախագահներ
Արմեն Սարգսյան
Սերժ Սարգսյան
Ռոբերտ Քոչարյան
Լևոն Տեր-Պետրոսյան
Նամակ Հանրապետության նախագահին
12
10, 2019
Հորինեք հեքիաթներ և հրապարակեք դրանք. Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը փոքրիկներին է ներկայացրել իր և թոռնուհու հեղինակած գիրքը
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին և նրանց ծնողներին է ներկայացրել իր և թոռնուհու՝ Սավաննայի հեղինակած «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի հայերեն տարբերակը։ Նունե Սարգսյանը պատմել է հեքիաթի ստեղծման մասին, հատվածներ կարդացել գրքից եւ պատասխանել հետաքրքրասեր փոքրիկների հարցերին: «Երբ Սավաննան երեք տարեկան էր, ինձ խնդրեց հեքիաթ պատմել, և մենք սկսեցինք...
12
10, 2019
Թվերի հետ աշխատանքն ընդլայնում է մտահորիզոնը, գեղարվեստական ճաշակը, աշխարհընկալումը․ Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի ելույթով մեկնարկել է մենթալ թվաբանության առաջին միջազգային օլիմպիադան
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր ներկա է գտնվել առաջին անգամ Հայաստանում կազմակերպված մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը: «Ուրախ եմ, որ զբաղվում եք մենթալ թվաբանությամբ: Դա մեր ապագան է: Ուրախ եմ, որ օգտագործում եք ձեր ուղեղը, ինտելեկտը թվերի հետ պայքարում» ,- շնորհավորելով երեխաներին և նրանց ծնողներին՝ օլիմպիադայի բացման խոսքում մասնավորապես ասել է Նունե Սարգսյանը: Հանրապետության նախագահի տիկինը կարևորել է երեխաներին փոքր...
11
10, 2019
«Մանկական գործերի թարգմանիչները պետք է հասկանան երեխաների լեզուն և նրանց հասցնեն իրենց պատգամը». Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մատենադարանում մասնակցել է միջազգային գիտաժողովի
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Արևելք-Արևմուտք. Հովհաննես Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագրով միջազգային գիտաժողովին: Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրությանը նվիրված գիտաժողովի բացման ելույթում տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հայտնի է իր թարգմանչական հին ավանդույթներով:...
04
10, 2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Սերբիայի կրթական, մշակութային և հոգևոր հաստատություններ
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում այցելել է Սերբիայի կրթական և մշակութային հաստատություններ, ծանոթացել բարեկամ երկրի մշակութային ժառանգությանը: Նունե Սարգսյանը հյուրընկալվել է «Իվան Գորան Կովաչիչ» տարրական դպրոցում, Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարար Մլադեն Շարչևիչի և դպրոցի տնօրեն Միոմիր Դրագաշի ուղեկցությամբ շրջել կրթական հաստատությունում,...
01
10, 2019
«Պարը լեզու է առանց խոսքերի». Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը: «Պարը լեզու է առանց խոսքերի: Դարեր շարունակ մենք` հայերս, պարել ենք՝ փորձելով արտահայտել մեր հույզերը, զգացմունքները, հարաբերությունները: Մենք ունենք պարի հարուստ պատմություն», - մրցանակ հանձնելով Երևանի պարարվեստի պետական քոլեջին` նշել է Նունե Սարգսյանը: Նա նկատել է,...
30
09, 2019
Նունե Սարգսյանը ներկա է եղել «Առողջություն» ամսագրի և «Երևան, իմ սեր» հիմնադրամի համատեղ նախագծի շնորհանդեսին
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր «Երևան, իմ սեր» հիմնադրամում ներկա է եղել «Առողջություն» ամսագրի և հիմնադրամի համատեղ նախագծի շնորհանդեսին։ Նախագծի շրջանակում համացանցում իրականացվելու է հատուկ կարիքների և առողջական խնդիրների վերաբերյալ իրազեկման արշավ։ Այն նպատակ ունի հանրությանը մատչելի կերպով ներկայացնել տարբեր հիվանդությունների և զարգացման հապաղումների մասին՝ շեշտելով հասարակության մեջ բոլոր մարդկանց ներգրավման անհրաժեշտությունը, ինքնուրույն...
1
2
3
4
...
9
10
11
12
13
14
15