12
10, 2019

Թվերի հետ աշխատանքն ընդլայնում է մտահորիզոնը, գեղարվեստական ճաշակը, աշխարհընկալումը․ Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի ելույթով մեկնարկել է մենթալ թվաբանության առաջին միջազգային օլիմպիադան

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր ներկա է գտնվել առաջին անգամ Հայաստանում կազմակերպված մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը: «Ուրախ եմ, որ զբաղվում եք մենթալ թվաբանությամբ: Դա մեր ապագան է: Ուրախ եմ, որ օգտագործում եք ձեր ուղեղը, ինտելեկտը թվերի հետ պայքարում»,- շնորհավորելով երեխաներին և նրանց ծնողներին՝ օլիմպիադայի բացման խոսքում մասնավորապես ասել է Նունե Սարգսյանը:

Հանրապետության նախագահի տիկինը կարևորել է երեխաներին փոքր տարիքից խաղերի միջոցով թվերի հետ աշխատանքին վարժեցնելը: «Մենթալ թվաբանությունն օգնում է մարզել երեխաների ուղեղները, ինչը շատ կարևոր է մեր մանուկ սերնդի ինտելեկտը զարգացնելու համար: Թվերի հետ աշխատանքն ընդլայնում է մտահորիզոնը, գեղարվեստական ճաշակը, ինչպես նաև աշխարհընկալումը»,- ասել է տիկին Սարգսյանը:  

← Վերադառնալ