05
09, 2018

Տիկին Սարգսյանը մասնակցել է «Աֆղանստանում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը» խորագրով տարածաշրջանային համաժողովին

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է «Աֆղանստանում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը» խորագրով տարածաշրջանային համաժողովին:

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում առանձնահատուկ ընդգծել է կրթության և գիտելիքի դերը Աֆղանստանում կանանց իրավունքների ու հնարավորությունների զարգացման գործում:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ղազախստանի պետական քարտուղար Գ. Աբդիկալիկովան, ԱԳ նախարար Կ. Աբդրռախմանովը, Աֆղանստանի կանանց հարցերով նախարար Դ. Նազարին, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Թ. Կարմանը (Եմեն), ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Է. Պուման, ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ ԿԱ հարցերով բանագնաց Ն. Գերմանը, համաշխարհային և տարածաշրջանային հայտնի պետական ու հասարակական գործիչներ: Հեռարձակվել են ԱՄՆ նախագահի խորհրդական Իվանկա Թրամփի և ԵՄ բարձրագույն հանձնակատար Ֆեդիրիկա Մոգերինիի ելույթները:

Խորհրդաժողովի ավարտին ընդունվել է Հռչակագիր:
 

← Վերադառնալ