17
05, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 17-ին ստորագրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,«Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:
 

← К списку