16
11, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, ինչպես նաև Շուկայի վերահսկողության մասին, «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները:
 

← К списку