01
08, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 1-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:
 

← К списку