Подписанные законы
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենք, «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: