Документы
Подписанные законы
19
03, 2020
Առավել ուշադրություն և հոգատարություն տարեցների ու նրանց առողջության նկատմամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 19-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ՝ կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա՝ բանկ ներկայանալու, կառավարության սահմանած կարգով:
Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս կրկին ընդգծել էր մեր տարեց հայրենակիցների և նրանց առողջության նկատմամբ առավել ուշադրության և սրտացավության անհրաժեշտությունը, քանի որ նրանք ավելի խոցելի են: Օրենսդրական այս քայլը, որպես պետության ուշադրության և հոգատարության ևս մեկ դրսևորում, ստեղծված իրավիճակում կենսաթոշակառուներին, այդ թվում՝ մեր տարեց հայրենակիցներին հնարավոր վտանգներից զերծ պահելու առումով շատ կարևոր քայլ է: