03
12, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային միջոցները համապատասխան բյուջեներ մուտքագրելու հետ կապված հարաբերությունները կարգավորող 26 օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փուփուխություններ կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
 

← К списку