27
11, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է քաղաքացիական, քրեական և քրեադատավարական ոլորտները կարգավորող մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը,

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը,

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: 

← К списку