Распоряжения Президента Республики Армения
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 12-ի նիստի առաջարկությունը՝ որոշում եմ.
1. Հաստատել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում մշակել և հաստատել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր:
3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. հոկտեմբերի 29
Երևան