Распоряжения Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝
Մարիաննա Դավթի ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ վերստուգիչ խմբի ֆինանսական աուդիտի բաժնի պետ
Արտակ Ալեքսանի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ֆինանսական համակարգի վերլուծության բաժնի պետ
Նարեկ Հովհաննեսի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծության և կանխատեսումների բաժնի պետ
Լիլիթ Սամվելի ՄԱՆՎԵԼՅԱՆԻՆ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի մեթոդաբան
Հասմիկ Սուրենի ՄՈՒՍԻԿՅԱՆԻՆ ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավական սպասարկման բաժնի մեթոդաբան-իրավախորհրդատու:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. ապրիլի 3
Երևան
ՆԿ- 43 -Ա