Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Դավթյանի լիազորությունները դադարեցնելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի օգոստոսի 2-ի առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ ԴԱՎԹՅԱՆԻ լիազորությունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. օգոստոսի 12
Երևան
ՆՀ-194-Ա